News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելութը նվիրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների քննադատությանը, թեեւ որեւէ անուն չհնչեցրեց:

Նա, նախ հիշեցրեց, որ երբ 2018 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հայտարարեցին, որ իշխող ուժի եւ այդ ուժի պարագլխի հավերժ իշխանությունը կանխելու նպատակով սկսում է շարժում, այդ նույն ընթացքում ԱԺ դահլիճում գտնվողների մի մասը (նկատի ունի ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին ու նրա զինակիցներին-խմբ) սկսեց ակտիվ աշխատել այդ քայլարշավի դեմ:

«Այնինչ նրանք գտնվում էին միեւնույն դաշինքի շրջանակներում եւ հանգիստ կարող էին լռել, սպասել, տեսնել ինչ է ստացվում: Նրանք գնացին այլ ճանապարհով: Այդ քաղաքական ուժի ղեկավարը հանդես եկավ ծավալուն հոդվածով, որտեղ ըստ էության, տուրք տալով Շարմազանովի հայտնի հայտարարությանը, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար ճանմապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն կարող է խանգարել միայն Սերժ Սարգսյանի կամքը: Նա առաջարկեց, որ ընդդիմությանը տրվեն լրացուցիչ վերահսկողական լծակներ տարբեր գերատեսչություններում:

Այդ գործիչներից մյուսը օրումեջ սկսեց հարցազրույցներ տալով ըստ էության ծաղրել քայլարշավի դուրս եկած ՔՊ անդամներին ու համեմատել գեղամյանների ու արթուրբաղդասարյանների հետ:

Գործիչներից մյուսը, երբ ԱԺ դահլիճում ազատության, հեղափոխության ջահն էր վառվում այսօր արդեն ԱԺ նախագահի ու փոխնախագահի կողմից, փողկապով քիթն էր փակում, որպեսզի ծուխը իրեն չխեղդի (խոսքը «Լուսավոր Հայաստանից» Գեւորգ Գորգիսյանի մասին է-խմբ)»,-ասաց Էդգար Առաքելյանը:

Նա նկատեց, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ես սխալ էի, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ. «Բայց մենք այդպիսի խոստովանություն չլսեցինք իմ նշած գործիչներից: Այսօր վարչապետը մեկնարկ է տալիս մեկ այլ՝ տնտեսական հեղափոխության մոեկնարկն է տալիս եւ այդ երազանքի ջահն է վառում իր ելույթով, եւ մենք նորից տեսնում ենք նույն վարքագիծը՝ չհավատալ, փորձել կասկածի տակ դնել, ներողություն արտահայտությանս, սգո սերվիս դեմքերով ու ձայնով ելույթներ ունենալ, պահանջել թվեր, չափելիություն, գործիքակազմ, մեխանիզմներ, մեղադրել նրանում, որ չեն գիտակցում ողջ բեռը եւ ի վիճակի չեն լուծել երկրի առջեւ կանգնած մարտահրավերները»:

Տպել
Ամենաշատ