News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Առաջիկա 5 տարվա Կառավարության ծրագրի իրականացման տեսանկյունից կարեւոր են ոչ թե թվերը, այլ քաղաքացիների վստահությունը: Փետրվարի 14-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արման Աբովյանը:

Նրա կարծիքով, ներկա պահին խնդիրն ավելի խորն է: «Ազգային ժողովի նկատմամբ  քաղաքացիների վստահության մակարդակը շատ բարձր է, եւ մենք իրավունք չունենք չարդարացնել այն», - ասաց Աբովյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ՀՀ կառավարության ծրագիրը կոնկրետություն չունի, ուստի քաղաքացիները հարցնում են, թե ինչպես են այդ լավ նպատակներն իրականանալու: «Երբ մենք նշում ենք ֆինանսական աղբյուրները, ժամկետները, մեխանիզմները, միայն մեկ նպատակ ենք դնում` ամրապնդել ժողովրդի վստահությունը», - եզրափակեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ