News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե ոստիկանությունը լիներ Ներքին գործերի նախարարություն, նախարարը լինելու էր էստեղ նստած, ձեր ասած վատ կադրերից մեկը, որովհետեւ դա քաղաքական նշանակում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պահանջին, որ ոստիկանությունը, ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություն, որ լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո:

«Երբ փոքրամասնությունն ասում է, որ… փոքրամասնությունը հո մենակ դուք չե՞ք, էլ ուրիշ  մարդ չկա՞ էս հանրապետությունում: Ասում են, որ 1990-ականների սկզբից վատ պրակտիկա կա, վատ օրինակ կա, երբ ուժային կառույցի գլխին լինում է քաղաքական դեմք, քաղաքական պրոցեսը որոշակի դեֆորմացիաների է ենթարկվում: Եկեք վերլուծենք, եթե չկա տենց խնդիր, հենց վաղն էլ դա անենք, հրավիրում եմ: Ես խնդիր չունեմ, ես որեւէ խնդիր չունեմ ընդհանրապես: Եթե որեւէ մեկին թվում է, թե նախարարը պակաս ենթակա է վարչապետին, քան վարչապետին ենթակա մարմինը, ինքը լավ չի պատկերացնում կառավարման համակարգը, առավել եւս ինձ լավ չի պատկերացնում, որ ստեղից ասում է՝ վարչապետին ստիպել են, որ էդ 5 տոկոսը գնեն: Թան էլ չէ, փրթած մածուն: Մի քանի հոգի կային վարչապետին ստիպող»:

Տպել
Ամենաշատ