News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունում։ Զորամասերից մեկում երկրի ղեկավարը ներկա է գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը, հանդիպում ունեցել զինծառայողների ընտանիքների հետ: Նախագահը նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը եղել է ու կմնա պետության ուշադրության կենտրոնում՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով իրավասու մարմինների ղեկավարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ