News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հավաստիացնում է, որ Եվրոպայի շատ երկրներ կհետեւեն Իրանին եւ նրա հրթիռային ծրագիրը վերահսկողության տակ պահելու Ամերիկայի կոչին:

«Նախկինում Եվրոպան հակված չէր դա անելուն, հիմա անում է»,- ասել է Պոմպեոն Fox News-ի հետ հարցազրույցում: «Մի՛ մատնվեք մոլորության, Ամերիկան իշխանության իր բոլոր լծակները կօգտագործի՝ հրթիռային ծրագրի ստեղծման Իրանի հնարավորությունները նվազեցնելու համար»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Վարչակազմն իր նպատակներին հասնելու աջակցություն ունի: «Կարծում եմ, որ նախագահ Թրամփը իրական աջակցություն ունի արտաքին քաղաքականության նպատակների մեծամասնությանը հասնելու համար, որոնք նախանշել ենք առաջին 2 տարիների ընթացքում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ