News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել՝ կբարձրանան արդյոք  չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն, հաղորդում է AP-ն:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները բանակցում են առեւտրային տարաձայնությունների լուծման նպատակով: Բիզնես խմբերն ու տնտեսագետներն ասում են, որ այս շաբաթվա բանակցությունները չափազանց կարճ էին, որպեսզի կարգավորեին Պեկինի տեխնոլոգիական հավակնությունների վերաբերյալ  տարաձայնությունները:

Ըստ նրանց, Չինաստանի նպատակն է համոզել Թրամփին հետաձգել մաքսատուրքերի բարձրացման  վերջնաժամկետը: Ենթադրվում է, որ Թրամփը կարող է մարտի 2-ին հայտարարել մաքսատուրքերի բարձրացման  մասին, եթե կողմերը համաձայնության չգան:

 «Մթնոլորտը լավն է», - Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լարրի Քուդլոուն: Նա նշել է, որ Թրամփը սակագները բարձրացնելու մասին  «որեւէ որոշում չի կայացրել»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե բանակցությունները լավ ընթանան,  նա կարող է հետաձգել վերջնաժամկետը:

Երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ ճգնաժամը մտավախություններ է առաջացրել, որ կհանգեցնի տնտեսական գլոբալ աճի թուլացմանը:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ նրա չինացի գործընկեր՝  փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ պատվիրակությունները հանդիպել են կառավարության ընդունելությունների տանը:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք կողմերին հաջողվել է համաձայնության գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ