News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի նախագահը կարծում է, որ Չինաստանի կողմից Գուայդոյի՝ որպես Վենեսուելայի նախագահ ճանաչվելը կուժեղացնի Պեկինի դերը Լատինական Ամերիկայում, տեղեկացնում է AP-ը։

Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ունեցած ելույթում Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն խորհուրդ է տվել Չինաստանին «նման որոշում ընդունել»։

Նշենք, որ Չինաստանն այն երկրների շարքում է, որոնք աջակցեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Միացյալ Նահանգները, Կանադան, լատինաամերիկյան երկրների մեծ մասն ու եվրոպական շատ երկրներ Գուայդոյին ճանաչել են որպես ժամանակավոր նախագահ։

Դուկեն Մադուրոյին անվանել է «մարդկության դեմ հանցագործ, որը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առջեւ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ