Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է վճռական պատասխան տալ Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի արդյունքում 44 ոստիկան է զոհվել: Հնդկաստանը կատարվածում մեղադրում է Պակիստանին, ինչը սրել է միջուկային մրցակցի հետ հարաբերություններում լարվածությունը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք համապատասխան պատասխան կտանք, մենք թույլ չենք տա մեր հարեւանին ապակայունացնել վիճակը», - ասել է Մոդին:
Պակիստանի իսլամական Jaish-e-Mohammad (JeM) ռազմականացված խմբավորումը ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել, որի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով բեռնված ավտոբուսով հարվածել է Հնդկաստանի Ոստիկանական կենտրոնական պահուստային ուժերի անձնակազմին տեղափոխող ավտոմեքենային:
Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարձակմանը Պակիստանի ներգրավվածության վերաբերյալ անվիճելի ապացույցներ ունի: Իսլամաբադը հերքել է մեղադրանքները: