News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) պատվիրակությանը:

Հանդիպման նպատակը առաջիկա հինգ տարիներին մրցակցային ոլորտի համալիր բարեփոխումների ծրագրի քննարկումն էր: Հանդիպման ընթացքում նախանշվեց ՀՀ մրցակցային մարմնի եւ ՎԶԵԲ-ի համատեղ իրականացվելիք միջոցառումների մեկնարկը եւ ընթացքը, որը միտված է նպաստելու միջազգային լավագույն փորձի վրա հիմնված մրցակցային օրենսդրության փոփոխությունների իրականացմանը ինչպես նաեւ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Միջազգային գործընկերների հետ քննարկվել են նաեւ մեր երկրի մրցակցային իրավիճակին , օրենսդրական կարգավորումներին եւ առաջիկա մարտահրավերներին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները: Քննարկման առանցքային թեման առնչվել է նաեւ պետական համակարգի տարբեր ոլորտներում առկա այնպիսի խնդիրներին, որոնք անուղղակի կերպով իրենց բացասական ազդեցությունն են ունենում ընդհանուր մրցակցային դաշտի վրա:

ՏՄՊՊՀ նախագահը իր խոսքում ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցության կարեւորությունը՝ նշելով, որ Հանձնաժողովը մշտապես հետեւողականորեն ակտիվ աշխատանքներ է իրականացնում տնտեսական մրցակցության ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման, օրենսդրության վերաբերյալ փորձագիտական գնահատականների ինչպես նաեւ մեր երկրում տնտեսական մրցակցության բարելավմանն ուղղված քայլերի քննարկման նպատակով:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հանձնաժողովի կողմից վերջին տարիներին մրցակցության ոլորտում արձանագրած առաջընթացը, կատարված էական աշխատանքն ու վստահություն հայտնել, որ առաջիկա 5 տարիների համագործակցությունը էլ ավելի կնպաստի բարեփուխումների ընթացքին ու ոլորտի նոր ձեռքբերումներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ