News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«ԳեոՊրոՄայնինգ»-ի ֆինանսավորմամբ  կապիտալ կվերանորոգվի եւ կբարեկարգվի Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը:

«ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը մեկնարկեց Արարատ քաղաքի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը։ Ըստ այդմ, սույն թվականի փետրվարի 14-ին, համապատասխան համաձայնագիր ստորագրեցին  ընկերության ղեկավարը եւ Արարատի քաղաքապետը։

 Ավելի վաղ, դեռ 2018 թվականին, ընկերությունը իրականացրել էր մանկապարտեզի երկու մասնաշենքի վերանորոգումը, որն էլ դարձավ կապիտալ վերանորոգման ծրագրի սկիզբը։

Նախագծի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ»-ը պարտավորվում է վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքները ավարտել երկու տարում։

Նշված ժամանակահատվածում մանկապարտեզին կտրամադրվի կահույք եւ անհրաժեշտ այլ սարքավորումներ։ Նախագիծը ներառում է տանիքի, կոմունիկացիոն հանգույցների նորոգում, 4 խմբասենյակների ներքին հարդարանք, ինչպես նաեւ բակային տարածքի եւ սպորտային հրապարակի բարեկարգում։ Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի 200 սաների առջեւ։

«Ի թիվս սոցիալական այլ ծրագրերի «Գեոպրոմայնինգը»առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երեխաների դաստիարակության եւ կրթության ծրագրերին, որոնց շահառուներն են ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ համայնքի այլ բնակիչների երեխաները: Առողջ, կիրթ եւ կյանքին առավելագույնս նախապատրաստված երիտասարդ սերունդ ունենալը մեր ընկերության սոցիալական ծրագրերի առաջնահերթություններից է»,- իր խոսքում նշեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն էլ ավելացրեց․ «Ժամանակակից, բարեկարգ եւ նախադպրոցական կրթության անհրաժեշտության հարցում քաղաքացիների պահանջները բավարարող մանկապարտեզի առկայությունը Արարատ քաղաքի համար վաղուց հասունացած խնդիր էր։ Մենք ողջունում ենք «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությունը եւ պատրաստակամությունը՝ քաղաքին օգնելու հարցում, եւ կարծում ենք, որ այդ նախաձեռնությամբ ընկերությունն իր ավանդն է ներդնում քաղաքի սոցիալական զարգացման եւ մեր երեխաների կյանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու գործում»։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու եւ այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում եւ Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» են պատկանում երկու ձեռնարկություն՝ «Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը» /ԱՊՄԿ/ եւ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը եւ որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն․ ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 11 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 մլն․ ԱՄՆ դոլարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ