News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարությունը իր նիստում դրական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով:

Օրինագիծը ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ ամիսների ուսման վարձավճարների գանձումների պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ՝ ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ բուհի ենթա¬կա¬ռուցվածքների պահպանման կամ գործունեության համար անհրաժեշտ այլ ընթացիկ ծախ¬սերի առումով: Առավել եւս, որ ուսանողների տեղա¬փո¬խության եւ վերա¬կանգ¬նումների գործ¬ընթացներն իրականացվում են ըստ կիսամյակների:

Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս վերանայման եւ լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա-խա¬գիծը, որում նախատեսված են կանոնակարգող դրույթներ՝ բուհերի ֆինանսավորման եւ ուսա¬նողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների եւ մեխանիզմների մասով, ինչպես նաեւ կարիքավոր ուսանողներին, սոցիալական անապա¬հո¬վության չափանիշների եւ առաջա¬դի¬մության արդյունքների համակցմամբ, ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ