News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պետական վերահսկողության ծառայության աշխատանքի արդյունքում 827 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ի, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը. «Դա բավականին նորմալ արդյունք է  նոր ստեղծված կառույցի համար: Մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը, դա իրավապահ մարմինների գործն է, մենք հիմա մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա»:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ ուսումնասիրությունների ընթացքում ֆիքսում են օրենսդրական բացերը կամ սխալ կարգավորումները, իրականացնում են վերլուծություն եւ որպես առաջարկություն՝ ներկայացնում վարչապետին. «Ես կարող եմ ասել, որ մենք գնումների ոլորտում լուրջ խնդիրները տեսնում ենք, հասկանում ենք՝ շատ խնդիրներ ինչից են գալիս, կարող եմ ասել՝ դրանք դիտավորյալ չեն, բայց օրենսդրական սխալ կարգավորումը տանում է դեպի այդ խնդիրների լուծմանը»,-ասաց նա:

Նա նշեց նաեւ, որ տարբեր ոլորտներում կատարվում են մի շարք ուսումնասիրություններ, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ