News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցությունները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կշարունակվեն:

Նա հույս է հայտնել, որ երկու կողմերն առաջիկա բանակցություններին կարող են փոխշահավետ համաձայնության հասնել, հաղորդում է  Reuters-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:

ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհաուզերի եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը հայտարարել է Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթացի մասին: Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցության միջոցով լուծել Միացյալ Նահանգների հետ տնտեսական եւ առեւտրային վեճերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ