News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը կվերլուծի Փոքր եւ միջին հեռավորության հրթիռների ոչնչացման (ՄՓՀՀՊ) մասին համաձայնագիրը եւ միասնական կարծիք կարտահայտի համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ: Ուրբաթ այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Մյունխենում կայացած անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միասնությունն ավելի ուժեղ է. մենք դա տեսնում ենք ՄՓՀՀ պայմանագրի օրինակով,-ասել է նա: - Ճշմարտացի է, որ ՆԱՏՕ-ն քննադատել է ՄՓՀՀՊ-ի շուրջ Ռուսաստանի խախտումները, եւ մենք փորձում ենք պահպանել այդ համաձայնագրի դյույթները »:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ միասին կարձագանքենք ռուսական զենքի սպառնալիքի մեծացմանը: Դա նշանակում է համատեղ վերլուծություն, ուժի եւ միջոցների համադրություն, որը անհրաժեշտ կլինի, եթե Ռուսաստանը զիջումների չգնա»,-պնդել է ֆոն դեր Լյայենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ