News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Tree Tents International ընկերությունը գլեմփինգի՝ լյուքս դասի տուրիզմի համար մոդուլային տուն է ներկայացրել, հաղորդում է Daily Mail-ը:

Մոդուլային կոնստրուկցիան պատրաստված է վերամշակված նյութերից եւ հավաքված վիճակում շատ տեղ չի զբաղեցնում: Բացված վիճակում տան չափսերը 3x5 մ են, ընդ որում ըստ արտադրողի, այն կարելի է տեղադրել ցանկացած մակերեւույթի վրա՝ լեռան լանջից մինչեւ լողափ: Տունը կարող է դիմանալ ցանկացած վատ եղանակային պայմաններին: Ներսում կա մեկ երկտեղանոց եւ մեկ երկհարկանի մահճակալ, սեղան, բազկաթոռ, մեծ պատուհան: Տունը հագեցած է արեւային վահանակներով,  մարտկոցով, լոգախցիկով եւ փոքր փայտի վառարանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ