News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մի խումբ ընդվզողներ ուղեւորվել են Երեւան Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ բանակցելու նպատակով: Այդ մասին Լուրեր Հայաստանից-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Արմեն Կիրակոսյանը:

Նրա խոսքերով՝ ակցիան կշարունակվի մինչեւ հանդիպման ավարտը:

«Հանդիպմանը մեկնել է 6-7 մարդ»,-նշել է Արմեն Կիրակոսյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փետրվարի 15-ին Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի աշխատակիցները կրկին փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Նրանք պահանջում էին հանդիպում Հայաստանի վարչապետի կամ փոխվարչապետի հետ:

Երկու օր առաջ Ալավերդու բնակիչները եւս փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթուղին: Այդ ժամանակ նրանց հետ հանդիպել էին Լոռվա մարզպետն ու ոստիկանապետը: Արդյունքում ցուցարարները բացել էին ճանապարհը՝ պայմանավորվելով հարցի քննարկումը տեղափոխել փետրվարի 15-ին: Հանդիպմանը պետք է ներկա գտնվեին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչն ու Էյ-Սի-Փի ընկերության սեփականատերը: Սակայն քննարկմանը ներկա էին միայն Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խաչումյանն ու  Էյ-Սի-Փի ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Հանդիպման ընթացքում Գուկասյանը հայտարարել է, որ ներդրումներ գտնելու փորձեր են ձեռնարկվում. ներկայումս բանակցություններ են ընթանում երկու օպերատորների հետ: Նա նաեւ առաջարկել է ստեղծել 4-5 հոգանոց խումբ, մեկնել Երեւան եւ քննարկել տվյալ հարցը փոխվարչապետի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ