News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասրակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կա համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ։ Հայաստան-Լատվիա համագործակցությունը հատկապես կարևորվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում. նախագահ Սարգսյանն առաջնային է դիտարկել ԵՄ անդամների կողմից Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։

Նախագահը որոշ ոլորտների բարեփոխումների լատվիական փորձը օգտակար և ուսանելի է համարել Հայաստանի համար:

Նախագահ Վեյոնիսն ասել է, որ պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ։

Նշելով, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք կարող ենք միմյանց օգնել և միմյանցից սովորել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ