News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի օֆիսը ապացույցներ է ստացել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը շփվել է WikiLeaks պորտալի ներկայացուցիչների հետ։ Պորտալն զբաղվում է գաղտնի տվյալների հրապարակմամբ։ Այս մասին ասվում է մեղադրողի կողմից Կոլումբիա վարչական շրջանի դատարան հանձնված փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մյուլլերն ուսումնասիրում է WikiLeaks-ի մի շարք ակտիվիստների կապերը։ Նշվում էր, որ Մյուլլերի թիմի անդամները հարցաքննել են վկաներին եւ տվյալներ պահանջել Ռոջեր Սթուոնի հեռախոսազանգերի մասին։

Փաստաթղթում ասվում է, որ «ռուսական գործի» հետաքննության ժամանակ իշխանությունները ստացել են «տասնյակ տարբեր աքաունթներ» ստուգելու իրավունք։ Նշվում է, որ դրանց մի մասը «պարունակել է Սթոունի գրագրությունը Guccifer 2.0-ի եւ «Կազմակերպություն 1»-ի հետ, այսինքն՝ հաքերի կամ հաքերների խմբի հետ, որոնք կարող էին կանգնած լինել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու հետեւում, ինչպես նաեւ WikiLeaks-ի հետ։

2016 թվականի ընթացքում WikiLeaks կայքը հրապարակել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի անդամների գրագրության մանրամասները, ինչպես նաեւ Թրամփի մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի շտաբի նախագահ Ջոն Փոդեստի նամակները։ Այնուհետեւ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են հաքերային հարձակումներին Ռուսաստանի կառավարության մասնակցության մասին։ Ավելի ուշ ԿՀՎ-ն լրատվամիջոցներով մեղադրեց Ռուսաստանին Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ՝ Դոնալդ Թրամփին օգնելու նպատակով, ով հաղթեց նախագահական ընտրություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ