News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ եւ Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, փետրվարի 15-ից՝ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական»կայարանում ցուցադրված կլինեն բանաստեղծի ձեռագրերը եւ «Վերնատուն» ցուցահանդեսը։

Իսկ փետրվարի 19-ին՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ժամը 13:00-ից մինչ 19։00-ն «Երիտասարդական» կայարանում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Գեղեցիկ նախաձեռնությանը կմասնակցեն Նոյան Տապան, Անտարես եւ Զանգակ գրատները։

Մեծերի հոբելյանները հրաշալի առիթ են ոչ միայն հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու, այլեւ վերաիմաստավորելու նրանց գործն ու վաստակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ