News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Չինաստանը Վաշինգտոնում հաջորդ շաբաթ կվերսկսեն առեւտրային բանակցությունները, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, շատ քիչ ժամանակ է մնացել այն ժամկետի ավարտին, որը հաստատվել է երկրների միջեւ տնտեսական տարաձայնությունների վերացման համար։

 Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն ուրբաթ նշել է, որ կարող է մինչեւ մարտի 1-ը հետաձգել  համաձայնագրի կնքումը եւ զսպել չինական ապրանքների սակագների բարձրացումը։

Երկու երկրները առաջընթաց են գրանցել Պեկինում այս շաբաթ բանակցությունների 5 օրվա ընթացքում։

Սպիտակ տանը մամուլի ասուլիսում հանդես գալով՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ինչպես երբեք մոտ է Չինաստանի հետ «իրական առեւտրային գործարքի կնքմանը», եւ իր համար պատիվ կլինի վերացնել սակագները համաձայնագիր կնքելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ