News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանին կոչ է արել միանալ զինաթափման միջազգային ջանքերին՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեև ՄՓՀՀՊ համաձայնագրի չեղարկումից հետո, տեղեկացնում է Associated Press-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մասին՝ Ռուսաստանին մեղադրելով այն խախտելու մեջ։ Ռուսաստանն իր հերթին կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։

Անգելա Մերկելը հայտարարել է, թե ԱՄՆ դուրս գալը պայմանագրից «անխուսափելի» էր Ռուսաստանի կողմից խախտումների պատճառով։

 Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու պատճառով, որն էական նշանակություն ուներ Եվրոպայի համար, Եվրոպան ստիպված է աջակցություն հայտնել զինաթափմանը՝ հետագայում սեփական շահերի պաշտպանության նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ