News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵՏՄ կազմում մեր արձանագրած ցուցանիշները շատ տպավորիչ են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով: Պատրաստի ապրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է ավելի քան 2 անգամ, սա շատ տպավորիչ ցուցանիշ է»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը:

«Հայաստանից արտահանման ծավալները, մասնավորապես պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է ավելի քան 2 անգամ: Հակառակ այն իրողության, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները հետընթաց են ապրել, էականորեն մեծցել են նաեւ դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները»,-ասաց Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ մրգերի արտահանումն ավելացել է մոտ 2 անգամ. «Էապես աճել են տեքստիլ արդյունաբերության, ձկնարդյունաբերության ծավալները, և սրանք տպավորիչ թվեր են: Ինչը հուշում է, որ 2019թ. համար այս ոլորտները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև այստեղ,Եվրասիական փորձագիտական ակումբի խորին համոզմամբ, հնարավոր է շարունակական աճ»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Տպել
Ամենաշատ