News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Պենտագոնում դեռ չեն որոշել՝ որքան գումար հատկացնել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ Շանահանը պատմել է լրագրողներին պատը կառուցելու ֆինանսավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին Մյունխենում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում արտակարգ դրություն հայտարարելու հրամանն ապահովել է Թրամփին «գործողությունների ազատությամբ»՝ ուղղված, մասնավորապես, նրան, թե Պենտագոնը որքան գումար կարող է հատկացնել պատը կառուցելու համար:

Շանահանը հավելել է, որ կզբաղվի այդ հարցով կիրակի՝ փետրվարի 17-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ