News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում պայուսակների արտադրությամբ զբաղվող «Elmasta» ֆաբրիկայի եւ հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ մեր երկրում կարտադրվեն կաշվե պայուսակներ։

«Բիզնես Արմենիայից» NEWS.am-ին հայտնում են, որ հայկական ընկերություններին արտապատվիրված մոդելները, «Made in Armenia» մակնշմամբ, կարտահանվեն Եվրամիության, Ասիայի երկրներ եւ Ռուսաստան։ Առաջին խմբաքանակը դեպի Ռուսաստան նախատեսվում է արտահանել փետրվարի վերջին։

«Այս փուլում օտարերկրյա գործարարին ծանոթացնում ենք Հայաստան/ԵԱՏՄ հումքի ներմուծման, ապրանքի արտահանման ռեժիմներին, Եվրամիության GSP+, REX եւ այլ արտոնյալ ընթացակարգերին։ Բացի այդ, տեղական արտադրողների հետ կազմակերպել ենք B2B հանդիպումներ, որոնցից հետո էլ արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

«Elmasta» ընկերության մասնագետները հրավիրվել են այցելելու մարտին Մոսկվայում կայանալիք «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսի հայաստանյան տաղավար, որտեղ Բիզնես Արմենիայի աջակցությամբ ավելի շատ ընկերությունների արտադրանքին ծանոթանալու եւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի։

«Elmasta» կաշվե աքսեսուարների գործարանի սեփականատեր Վլադիմիր Ուլյանովը եւ «Ալյանս» ռուս-վրաց-հայկական գործարար կապերի հիմնադրամի փոխնախագահ Ինգա Դրինեւսկայան Բիզնես Արմենիայի մասնագետների աջակցությամբ հանդիպումներ են ունեցել կաշվե իրեր եւ պայուսակներ արտադրող հայաստանյան «Արտիս», «Ամոռե» եւ «Սաֆիան» ապրանքանիշերը ներկայացնող ընկերությունների մասնագետների հետ, ծանոթացել արտադրական պոտենցիալին, ապրանքի որակին։ Որոշում է կայացվել Հայաստանում հիմնադրել ընկերություն եւ զբաղվել հայկական ապրանքների արտահանմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ