News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ուղիղ պատասխանել խորհրդարանականների այն հարցին, թե ինքն արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրե՞լ է Խաղաղության Նոբելյան մրցանակի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախօրեին ճապոնական «Ասախի» պարբերականը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ Աբեն Վաշինգտոնի ոչ պաշտոնական խնդրանքով Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Հյուսիսային Կորեայի շուրջ հարցերի կարգավորման ջանքերի համար:

«Արդեն 50 տարի Նոբելյան կոմիտեն չի բացահայտում առաջադրվածների անունները եւ նրանց անունները, ովքեր առաջադրել են: Կցանկանայի այս թեմայով մեկնաբանություններից զերծ մնալ»,- հայտարարել է Աբեն խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ընդ որում՝ խորհրդարանականներից մեկի ուղիղ հարցին՝ «երաշխավորումը արդյոք փա՞ստ է», Աբեն պատասխանել է. «Ես չասացի, որ դա փաստ չէ»:

Անցյալ շաբաթ Թրամփը պնդել էր, որ Ճապոնիայի վարչապետը խոստովանել է, որ իրեն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Հիշեցնենք, որ Թրամփի նախորդ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման 2009 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ էր ստացել «միջազգային դիվանագիտության ամրապնդման եւ մարդկանց միջեւ համագործակցության» ջանքերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ