News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում կալանավորվել է 11-ամյա դպրոցականը։ Նրան ԱՄՆ դրոշին հավատարմության երդումի արարողության ժամանակ անկարգություններ հրահրելու մեղադրանք է ներկայացվել՝ հայտնում է Americaru։

Փոլք շրջանի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, թե տղային ձերբակալել են, քանի որ նա խախտել է կանոնները եւ հրաժարվել է դպրոցի աշխատակիցների ու իրավապահ մարմինների հրահանգներին ենթարկվել։ Թամփին ուսուցչին ասել է, որ չի երդվի դրոշի առջեւ, քանի որ այն «ռասիստական է», իսկ պետական հիմնը վիրավորում է սեւամորթներին։

Երբ ուսուցչուհին հարցրել է, թե ինչու այդ դեպքում նա չի մեկնում Ամերիկիայից, եթե այնտեղ այդքան վատ է, աշակերտը պատասխանել է․ «Նրանք են ինձ այստեղ բերել»։ Երեխային Կուբայից են բերել Ամերիկա, եւ նա ուզում է լքել ԱՄՆ-ի սահմանները, երբ մեծանա։ Սպան եւ դպրոցի վարչակազմը փորձել են հանգստացնել աշակերտին՝ ասվում է Լեյքլենդի ոստիկանության հայտարարությունում։ Ոստիկանների խոսքերով, վարչակազմի ներկայացուցիչը ավելի քան 20 անգամ խնդրել է տղային դուրս գալ դասարանից, իսկ նա շարունակել է հայհոյանքներ եւ սպառնալիքներ տեղալ։

Աշակերտին պաշտոնապես մեղադրանք չեն առաջադրի, քանի որ իրավունքների մասին առաջին փոփոխությունը թույլ չի տալիս դպրոցներին պահանջել, որպեսզի սովորողները կրկնեն դրոշին երդումը կամ ողջույնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ