News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կիսանախագահական կառամարման համակարգին վերադառնալուն ես ամենեւին կողմնակից չեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ նման առաջարկով հանդես էր եկել Հայ ազգային կոնգրեսը:

«Ես կարծում եմ, որ պետք է առաջ գնալ, մենք ունենք հիմա խորհրդարանական համակարգ եւ պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար:

Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեեւ կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից վերադարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ Սահմանադրությունը չի կարգավորվում եւ հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,- ասաց Միրզոյանը:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք լինի նաեւ ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանը պատասխանեց՝ գուցե. «Գուցե նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված: Այնուամենայնիվ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մեր օրակարգում է: Մենք ամիսներ առաջ ասում էինք, որ չենք կարող Ընտրական օրենսգրքում մասշտաբային փոփոխություններ անել, որովհետեւ մի մասը պայմանավորված է սահմանադրական կարգավորումներով: Անպայմաներոն դրան կանդրադառնանք:

ՀԱԿ-ը արմատական լուծումներ է առաջարկում մի շարք ուղղություններով. հայտարարություն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ