News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 19-ին, ժամը 04:30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնեւմաթորաքս» ախտորոշմամբ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 34-ամյա Սեւակ Ս.-ն է, ով բժիշկների հայտարարության համաձայն, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ չենք հրապարակում: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունները, որ Սեւակ  Ս.-ն վնասվածքը ստացել է դժբախտ պատահարի արդյունքում, որ իբր նա վայր է ընկել սուր ամրանի վրա, իրականությանը չէր համապատասխանում:

էրեբունու ոստիկաններն ու քնիչները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով բերման է ենթարկվել ոստիկանության էրեբունու բաժին: Աղբյուրի տեղեկություններով՝ նա 21-ամյա Արշավիր Դ.-ն է, ով քննչական փորձարարության ժամանկ պատմել է դեպքի հանգամանքները:

Էրեբունու քննիչները պարզել են նաեւ, որ Սեւակը միչեւ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելը, շտապօգնության բրիգադի կողմից BMW մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է Մուրացանի պոլիկլինիկա: Էրեբունու քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննիչներին հայտնի է նաեւ հանցագործության կատարման վայրը, շարժառույթը, մասնակիցների շրջանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ