News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 19-ի իր նիստում «Ժառանգության» վարչությունը որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երեւանում:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները:

Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ եւ կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ