News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կանաչ տնտեսության ստեղծման հարցում կաջակցի Հայաստանի կառավարությանը: ՎԶԵԲ-ի կողմից մի շարք հայկական ընկերությունների եւ բանկերի պարգեւատրման հանդիսավոր արարողությանը լրագրողոների հետ զրույցում այս մասին ասաց ՎԶԵԲ-ի հայկական գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Նրա խոսքով՝ Հայաստանում իրենց աշխատանքում առաջնահերթությունը միշտ տրվել է էներգետիկայի ոլորտին:

«Մենք աշխատում ենք բաշխիչ ցանցերի հետ եւ կառավարության հետ համատեղ խթանում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Վերականգնվող էներգետիկան, այսինքն՝ արեւից եւ քամուց ստացվող, ապագայի էներգետիկա ենք համարում: Մաքուր էներգիայի հիմնական աղբյուրները մենք առաջնահերթ ենք համարում, եւ բարեբախտաբար, այդպես է կարծում նաեւ Հայաստանը», - ասաց նա:

ՎԶԵԲ-ի հայկական գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն նկատեց, որ այս ոլորտում բանկի գործունեությունը խաչվում է Հայաստանի կառավարության կողմից հաստատված նախագծերի հետ եւ երկրի ռազմավարության մշակման ժամանակ նրանք հաշվի կառնեն այն բոլոր առաջնահերթությունները, որոնք կառավարությունը հաստատել է:

Ընդ որում՝ Գվինդաձեն հայտնեց, որ վերջերս նոր նախաձեռնություն է ծնվել, որը կհանգեցնի կանաչ տնտեսության ստեղծման: «Այս փուլում համագործակցում ենք փոքր եւ միջին ձեռներեցների հետ եւ համոզված ենք, որ կառավարության կողմից փոքր եւ միջին բիզնեսին տրամադրվող օգնության շրջանակում կնպաստենք կանաչ տնտեսության ստեղծմանն ու զարգացմանը»,- պարզաբանեց ՎԶԵԲ ներկայացուցիչը:

Նա նշեց, որ կանաչ տնտեսության ֆինանսավորումը հատկացվել է «Energo credits line» բավական արդյունավետ գաղափարախոսության շրջանակում, որի իրականացումը 7 բանկերի կողմից սկսվել է դեռեւս 2013 թվականին: «Անչափ կարեւոր է նշել, որ այս բոլոր նախաձեռնությունների վերջնական սպառողներն օգտվում են բավականին օգտակար հնարավորություններից: Խոսքն, այդ թվում, նաեւ կանխիկ ֆինանսական ռեսուրսների մասին է»,- ասաց Գվինդաձեն:

Դրանից բացի, նա ընդգծեց, որ այս նախագծերն իրականացվում են տարբեր կառույցների օգնությամբ, մասնավորապես՝ ԵՄ-ի: ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նաեւ հայտնեց, որ իրենց բոլոր հնարավորությունները Հայաստանում օգտագործվում են առանձին վարկային գծեր բացելու համար հատկապես էներգաարդյունավետության գծով փոքր եւ միջին բիզնեսին վարկերի տրամադրման խթանման համար: «Իհարկե, կան առանձին խոշոր նախագծեր, որոնցից մեկը «Մասրիկ» հելիոկայանն է, որի հզորությունը մոտավորապես 55 ՄՎտ կկազմի: Հետագայում կֆինանսավորվի նաեւ տվյալ հելիոկայանի ընդլայնումը», - հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ