News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետեւանք իրավունքի գրանցումը դադարեցնելու, համայնքային հողամասն ազատելուն եւ Երեւան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջով։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Գործով, որպես երրոդ անձ է ներգրավվել  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

Դատարանում քաղաքապետարանի շահերը կներկայացնի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքլյանը։

Նշենք, որ «Մագնոլիա» ՍՊԸ-ին են պատկանում «Շոկոլադնիցա», «Մագնոլիա» սրճարանները, որոնք գործունեություն են իրականացնում Օպերայի տարածքում։ Հիշյալ ՍՊԸ–ի վարձակալության պայմանագրի ժամկետը մինչեւ 2026թ. է։

 NEWS.am–ի հետ զրույցում «Մագնոլիա» ՍՊԸ տնօրեն Արսեն Մանուկյանն ասաց, որ դատարանից դեռեւս ծանուցում չեն ստացել։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ տվյալ հատվածիքաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ