News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է 2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Էդուարդ Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավանում» 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Նա 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Միջադեպը տեղի էր ունեցել «Օլիմպավանում», որտեղ տուժողը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի հետեւանքով Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել եւ որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Կոտայքի մարզում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի…
Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը. Ռուբեն Մելիքյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կարող են հանգիստ լինել. խոսքը մեկ այլ հիանալի անձնավորության մասին է...
Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է
Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ