News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդը մարդկային արժանապատվության ամենաբարձր գնահատանքին է արժանի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ ելույթում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Քանի որ դեսպանը մի քանի տարի արդեն ներկա է եղել մրցանակաբաշխությանը, համեմատելով նախորդ տարիներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ, նշեց, որ այս տարի իրավիճակը լրիվ այլ է, ապա հավելեց. «Ես համոզված եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը մրցանակաբաշխությանը խորհրդանշանական է»։

Դեսպանը շեշտեց՝ այժմ ԵՄ-ն Հայաստանում եւ հայերի հետ այլ կերպ է խոսում մարդու իրավունքների հարցով։ «Սա մեծ փոփոխություն է եւ նախորդ տարի տեղի ունեցածի շնորհիվ է։ Հայ ժողովուրդը մարդկային արժանապատվության ամենաբարձր գնահատանքին է արժանի»,- ասաց նա։

Սակայն, դեսպանի խոսքով, դեռ մարդու իրավունքներին առնչվող մի քանի հարցեր կան, որոնց ուղղությամբ պետք է աշխատել. «Մենք դեռեւս խոսում ենք մարդու իրավունքների մասին եւ դեռ շատ հարցեր կան, որոնց մասին մենք դեռ պետք է խոսենք, թեկուզ այլ կերպով»։

Նրա փոխանցմամբ՝ Եվրամիության համար դեռեւս առանձնահատուկ կարեւորություն են ներկայացնում երեք հարցեր. «Մեզ՝ Եվրոպական միության համար հատկապես կարեւոր են երեք հարցեր։ Առաջինը՝ գենդերային հավասարությունն է։ Վարչապետը հեղափոխությունից հետո բազմաթիվ անգամներ շեշտել է քաղաքականությունում, բիզնեսում, կյանքի այլ ոլորտներով կանանց ավելի մեծ ներգրավածության մասին»։

Դեսպանի խոսքով՝ երկրորդը՝ խտրականության դեմ պայքարն է. «Մենք հավատում ենք, որ Հայաստանում համաձայն են, որ երկրորդ կարգի մարդիկ չպիտի լինեն։ Մենք հետեւում ենք տարբեր սեռերի, կրոնների, սեռական կողնորոշման, էթնիկ պատկանելության մարդկանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին»։

Երրորդը, նրա փոխանցմամբ, սոցիալական եւ աշխատանքային իրավունքներն են։ «Շատերի համար մարդու իրավունքները հիմնարար սոցիալական իրավունքներն են առաջին հերթին՝ աշխատելու իրավունքը, պատշաճ աշխատավարձ ստանալու եւ աշխատավայրում խտրականության չենթարկվելու իրավունքը։ Այսօր, նշում ենք նաեւ սոցիալական արդարության օրը, եւ շատ կարեւոր է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է սոցիալիական եւ աշխատանքային իրավունքն իր գործունեության ծրագրում»,- եզրափակեց դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ