News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջում փետրվարի 20-ին կայացավ կարիերային աճի եւ լեզվի կենտրոնների հանդիսավոր բացումը։

Կենտրոնների բացումը կայացավ «Անգլերենի եւ աշխատանքի տեղավորման հմտությունների զարգացումը հաջողված կարիերայի համար» նախագծի շրջանաներում, որ ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի եւ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից ։  

Բացման արարողությանը ներկա էին «HSBC բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը եւ Հայաստանում Բրիտանական խորհրդի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։

Փոլ Էդգարի խոսքերով, կրթությունը համաշխարհային տնտեսությունում հաջողության բանալի է։

«Մենք պատասխանատվություն ենք զգում ոչ միայն մեր հաճախորդների, աշխատակիցների եւ բաժնետերերի, այլեւ այն երկրների եւ հանրությունների առջեւ, որտեղ մենք աշխատում ենք»,- նշեց նա։

Նրա խոսքերով, Մասիսից 30 աշակերտներ արդեն մասնակցել են աշխատանքի տեղավորման հմտությունների զարգացման նախագծին, իսկ 40 աշակերտներ հաճախում են անգլերենի ուսուցման դասարաններ։ Գործադիր տնօրենը նշեց նախագծի կարեւորությունը, որն ուղղված է Երեւանի սահմաններից դուրս հնարավորությունների զարգացմանը։

Դիմելով միջոցառման հյուրերին՝ Արեւիկ Սարիբեկյանը հավելեց, որ նախագծի գլխավոր նպատակը Բրիտանական խորհրդի գրասենյակների միջեւ կապերի եւ վստահության հաստատման ուղիների ստեղծումն է։

«Ես հավատում եմ, որ մի քանի տարի հետո մեր ուսանողները կապ կպահպանեն, կկիսեն իրենց փորձը եւ կընդունեն ողջ աշխարհի ուսանողների փորձը»,- նշեց Սարիբեկյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ