News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում ՌԴ նախագահի հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայում ամերիկյան սպառազինության տեղակայման դեպքում ռուսական հրթիռները կարող են ուղղվել դաշինքի երկրների դեմ ՝  ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու արդյունքում: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է դաշինքի ներկայացուցիչը` մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձը Դաշնային ժողովին:

Նա ընդգծել է, որ դաշինքը շարունակում է Ռուսաստանին  պատասխանատու համարել այս պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու համար՝ հերթական անգամ կրկնելով Մոսկվայի հասցեին արգելված տեսակի սպառազինությունների տեղակայման  վերաբերյալ մեղադրանքները:

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետեւել  ՄՓՀՀՊ-ին, մենք չենք ցանկանում սպառազինությունների մրցավազք, եւ ՆԱՏՕ-ի երկրները բազմիցս Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել ոչնչացնել միջին հեռահարության հրթիռները», - հավելել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս  «ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին ՌԴ մեղադրանքները», որի մասին Ռուսաստանը հայտնել էր այս համակարգի ստեղծման սկզբից, անվանել է «ՌԴ կողմից ՄՓՀՀՊ-ի խախտումներից ուշադրությունը շեղելու կոպիտ փորձ»: Նրա խոսքով, այդ մեղադրանքները «հիմնավորված չեն, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները բազմիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը ստեղծվել են բացառապես պաշտպանական նպատակներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ