News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հիմնական մրցակիցները պայմանավորվել են միավորվել, որպեսզի ապրիլին կայանալիք խորհրդարանական ըտրություններում վերջ տան Իսրայելում աջերի տասնամյա կառավարմանը, հայտնում է «Կան» ռադիոկայանը:

Ցենտրիստական կուսակցություններ «Խոսեն լե Իսրաելը» («Իսրայելի անսասանություն») եւ «Եշ Ատիդը» («Ապագա կա») կձեւավորեն թեկնածուների միասնական ցուցակ, իսկ դրանց առաջնորդները՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը եւ ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդը հաջողության դեպքում կառավարությունը կղեկավարեն հերթով:

«Ազգային պատասխանատվությամբ առաջնորդվելով՝ Գանցը, Լապիդը եւ Յաալոնը որոշել են ձեւավորել միասնական ցուցակ, որը կդառնա Իսրայելի նոր իշխող կուսակցությունը»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:

Մոշե Յաալոնը, որն անցյալում նույնպես ղեկավարել է Գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարությունը, իր «Տելեմ» կուսակցությամբ ավելի վաղ էր միավորվել «Խոսեն լե Իսրաելին»: Դաշինքին է միացել Գլխավոր շտաբի եւս մեկ նախկին ղեկավար՝ Գաբի Աշկենազին:

Նախկինում անցկացված հարցումները ցույց են տվել, որ Գանցի եւ Լապիդի ընդհանուր ցուցակը ապրիլի 9-ի ընտրություններում կարող է ստացած մանդատների թվով առաջ անցնել ներկայումս իշխող «Լիկուդ» կուսակցությանը՝ իր առաջնորդ Նեթանյահուի հետ միասին, որը հավակնում է վարչապետի պաշտոնում ընտրվել անընդմեջ չորրորդ եւ իր կարիերայի ընթացքում հինգերորդ ժամկետով: Կառավարություն ձեւավորելու իրավունք ստանալը մեծապես կախված է ապագա Կնեսետում ուժերի ընդհանուր դասավորությունից: Ըստ օրենքի՝ Իսրայելի վարչապետ է դառնում այն պատգամավորը, որը կարողանում է համախմբել խորհրդարանական մեծամասնության կոալիցիան՝ ստանալով 120 գործընկերներից նվազագույնը 61-ի աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ