News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը։

Հայտարարությունում ասվում է.
«Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ պահանջելով պարտավորեցնել Սերգեյ Պապաշի Բագրատյանին սույն թվականի փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ այն է՝ « Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետեւ նախորդ իշխանությունները իրենցից կաշառք վերցրել են եւ թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ … » հրապարակայնորեն հերքել:

Հերքումը հրապարակել առնվազն 1000 տպաքանակ եւ ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Սերգեյ Պապաշի Բագրատյանի կողմից 17.02.2019 թվականին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած պատգամավորների ճանաչողական հանդիպման ընթացքում հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են նախկին իշխանությունների կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունից կաշառք վերցնելուն, չեն համապատասխանում իրականությանը»:
Ընկերությունը Սերգեյ Պապաշի Բագրատյանից զրպարտության համար պահանջել է նաեւ դրամական փոխհատուցում»։

Տպել
Ամենաշատ