News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս կգա միանգամից երկու կին։ Դա տեղի կունենա մարտի վերջին, Միջազգային տիեզերակայանից։ Կմասնակցեն երկու ամերիկուհիներ՝ Էն Մակքլեյնը եւ Քրիստինա Քուկը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոտսի»-ն՝ հղում կատարելով NASA-ին։

Քուկը, որը Միջազգային տիեզերակայան կթռչի մարտի կեսին, Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դուրս կգա բաց տիեզերք Մակքլեյնի հետ միասին, որը գտնվում է տիեզերակայանում։ Բաց տիեզերք դուրս գալու ժամկետը չի նշվել։

NASA-ի կայքում տեղեկացվում է, որ մարտի 29-ին Մակքլեյնը եւ Քուկը դուրս կգան բաց տիեզերք։

Կանանցից առաջինը 1984 թվականին բաց տիեզերք է դուրս եկել խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ