News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նյույորքցի գարեջրագործը մտադիր է 133 տարի առաջ խորտակված նավի վրա գտնված շշից էլ վերստեղծել:

Ջեյմս Ադամսը, որը Հոլբրուքում Saint James գարեջրի գործարանի տերն է, հայտարարել է, որ ծրագրում է հաջորդ ամիս նոր էլ (անգլիական թունդ ու թանձր գարեջուր) թողարկել: Նա դա ստեղծել է խմորասնկերից, որոնք քրտնաջանորեն աճեցրել է անգլիական էլի շշերից, որոնք գտնվել են 1886 թվականի Կրակի կղզու մոտ խորտակված նավի վրա: AP-ն նշում է, որ Ուոլլ սթրիթից նախկին թրեյդեր Ադամսը սկսել է գարեջրագործությամբ եւ դայվինգով զբաղվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Նա անձամբ է սուզվել հատակ, որտեղ գտնվում էր խորտակված նավը:

«Սա իր ժամանակի Տիտանիկն էր: Այն կառուցվել էր որպես շքեղ նավ՝ մարդկանց Նյու Յորքի եւ Եվրոպայի միջեւ փոխադրելու համար»,- ասում է Ադամսը:

Ադամսը եւ մյուս դայվերները հայտնաբերել են արտեֆակտներ, այդ թվում՝ ճենապակի, արծաթե սպասք եւ չվնասված խցաններով էլի շշեր: Ուսումնասիրությունների շնորհիվ նա պարզել է, որ շշերը պարունակում են դասական անգլիական էլ:

«Մենք մի քանիսը բացեցինք եւ կարողացանք բազմացնել խմորասնկերի մի քանի տարբեր շտամներ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ