News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրատվությունը արդարադատության հետ որեւէ առնչություն չունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե նվիրատվությունը արդարադատության որ ձեւաչափի մեջ էր տեղավորվում։

«Ալեքսանդր Սարգսյանը իր ցանկությամբ նվիրատվություն է իրականացնում։ Դա արդարադատության հետ որեւէ առնչություն չունի»,–նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրյալ է ներգրավվել որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության գործի շրջանակներում։

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը 18,5 միլիոն դոլար բյուջե փոխանցելուց բացի, պետությանը վճարել է ևս 11,5 միլիոն՝ իբրև չկատարած հարկային պարտավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ