News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սննդից եւ ջրից հրաժարվելը մարդու ազատությունն ու իրավունքն է։ Այս մասին փետրվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Անձն իր կամքով է գնում այդ քայլին։ Թե այդ հացադուլից եւ ջրադուլից դուրս գալն ինչի դիմաց է պատրաստ անել, դա իր խնդիրն է։ Մարդն է որոշում ինչպես պաշտպանել իր իրավունքները»,-նշեց նա:

Նախարարի խոսքով՝ անձը տեղափոխվել է ՔԿՀ արդեն հայտարարված հացադուլի պայմաններում եւ նրա բողոքն ուղղված է եղել ոչ թե կալանավայրի պայմանների դեմ, այլ քրեական գործի դեմ:

Նա շեշտեց՝ Մհեր Եղիազարյանին սահմանված կարգով բացատրվել է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ հացադուլը, այդ թվում՝ նաեւ վախճանը. «Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կարող է մահանալ, կարող է հացադուլը դադարեցնելուց հետո չվերականգնվի աղիների տոնուսը, սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունենալ։ Մարդը գիտի ինչի է գնում»։

Նշենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում հունվարի 26-ին, առավոտյան մահացած կալանավոր Մհեր Եղիազարյանը 44 օր հացադուլի մեջ է եղել՝ դժգոհելով իր քրեական գործից։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:

Մասնավորապես պարզվել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ