News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի «սեւ ցուցակը», որում ներառված են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից ԵՄ-ի կարծիքով վտանգավոր երկրներ, կարող է խաթարել Փողերի լվացման դեմ պայքարի համար ֆինանսակյան միջոցներ մշակող խմբի (FATF) աշխատանքը:

Փարիզում Խմբի նիստին այս մասին ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի ահաբեկչության ֆինանսավորման հարցերով օգնական Մարշալ Բիլլինգսլին, գրում  է Reuters-ը:

FATF-ն միջկառավարական կազմակերպություն է, որն աջակցում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը`գլոբալ ստանդարտներ սահմանելով եւ ստուգելով, արդյոք  երկրները հարգում են դրանք:

Ավելի վաղ այս ամիս  Եվրոպական հանձնաժողովը «սեւ ցուցակում» երկրների թիվը ավելացրել էր մինչեւ 23-ի՝ ընդգրկելով Սաուդյան Արաբիային, Պանամային եւ ԱՄՆ-ի 4 տարածքները, ինչը ԵՄ որոշ երկրների, օրինակ Բրիտանիայի կողմից քննադատության առարկա էր դարձել:

Բիլլինգսլին հայտարարել է, որ մի շարք անդամ պետություններ ԵՄ-ի ցուցակի վերաբերյալ «լուրջ մտահոգություն» են հայտնել:

«Սեւ եւ մոխրագույն ցուցակները միշտ էլ շատ զգայուն հարցեր են, եւ դրանց հետ  պետք է զգույշ լինել, դրանք պետք է մշակվեն միայն հուսալի եւ թափանցիկ մեթոդաբանության հիման վրա», - ասել է  նա:

Նրա խոսքով, FATF-ը տասնյակ հազարավոր ժամեր է ծախսել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում եւ պնդում է, որ այս մարմինը «կենտրոնական դեր» խաղա այս հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ