News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության գործառնությունների եւ տեխնոլոգիական ներուժի իրացման առաքելության հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել Կառավարության ծրագրի տնտեսական գլխի հիմնական առանցքները եւ նշել, որ ծրագրի  նպատակներ հանդիսացող արտադրողականության եւ մրցունակության բարձրացումն անհնար է առանց էական ներդրումների, մասնավորապես՝ տեխնիկական եւ տեխնոլոգիական վերազինման նպատակով։

«Կան որոշակի գործիքներ, որոնք եւս մեզ հուշում են, թե ինչ անելիքներ ունենք։ Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող մի քանի զեկույցներ մեթոդոլագիական լավ ուղեցույցներ են իրականացվող բարեփոխումների մասով՝ ներկայացնելով ոչ թե Կառավարության ինքնագնահատականը, այլ մասնավոր հատվածի կարծիքը իրականացվող բարեփոխումների մասին», - ասել է Տիգրան Խաչատրյանը։

ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկը պատրաստում է վերլուծական աշխատանք տեղեկատվության եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել Կառավարության ներկա առաջնահերթությունների հարցում։ Ըստ ՀԲ ներկայացուցչի՝ Զարգացման քաղաքականության գործառնությունները եւս ազդակ են, որ Համաշխարհային բանկը կառավարության կողքին է իր ծրագրի իրականացման գործում։

ՀԲ Մակրոտնտեսագիտության գծով տնօրեն Սանդիփ Մահաջանի գլխավորությամբ ՀԲ խումբը հետաքրքրվել է ներդրումային միջավայրի բարելավման միջոցառումներով, նախարարի հետ քննարկել օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարեփոխումները։

Քննարկվել են նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ տնտեսության բազազանեցման հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ