News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղազախստանի ազգային արժույթը՝ տենգեն, այսուհետ կթողարկվի միայն պետական լեզվով՝ ղազախերեն նշումներով: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ հանրապետության նորմատիվ-իրավական ակտերի տեղեկատվա-իրավական համակարգի կայքում՝ «Ադիլետ»-ում:

«1995 թվականի մարտի 30-ին ընդունված «Ղազախստանի ազգային բանկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հրամայում եմ. հաստատել ղազախական ազգային արժույթ տենգեի թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման նոր հայեցակարգը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:

Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից:

«Թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման մեջ կիրառվող նշումների տեքստը պետական լեզվով է: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների ձեւավորման մեջ թույլատրվում են օտարալեզու նշումներ»,-նշվում է ղազախական տենգեի ձեւավորման նոր հայեցակարգում, որը հաստատվել էր 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

Ավելի վաղ Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա հանդիպում էին պետական լեզվով եւ ռուսալեզու նշֆումներ: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների վրա նշված էր ինչպես պետական լեզվով, այնպես էլ ռուսալեզու կամ օտարալեզու տեքստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ