News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ըստ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA)՝ 2018 թվականին ավիավթարների զոհերի թիվը զգալիորեն աճել է՝ ի տարբերություն նախորդ տարիների: IATA-ի վիճակագրությունը ներակայացնում է Independent պարբերականը:

2018 թվականին ավիապատահարների հետեւանքով զոհվել է 523 մարդ, մինչդեռ 2013-2017թթ. միջակայքում ավիավթարների զոհերի միջին տարեկան ցուցանիշը 234 մարդ էր: Իսկ, օրինակ, 2017 թվականին ավիավթարների հետեւանքով զոհվել է 19 մարդ, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ռեկորդային ցածր ցուցանիշ է:

Մասնագետները նշել են, որ 2018 թվականի ամենամեծ աղետը Lion Air ինքնաթիռի կործանումն էր, որի հետեւանքով 189 մարդ էր զոհվել:

Սակայն, չնայած ավիավթարներում զոհերի աճին, փորձագետները գտնում են, որ երկարաժամկետ հեռանկարում ավիափոխադրումները կդառնան ավելի անվտանգ: «Անցած տարի 46.1 մլն չվերթ է իրականացվել, որոնց արդյունքում 4.3 մլրդ ուղեւոր հաջողությամբ հասել է նպատակակետին: 2018 թվականն արտառոց չէր, իսկ 2017-ը տարբերվում էր: Տվյալները վկայում են, որ ապագայում թռիչքները կդառնան ավելի անվտանգ»,-ասել է IATA-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր դե Ժունիակը:

 «Ինքնաթիռները շարունակում են համարվել հեռավոր ճանապարհորդությունների համար ամենաանվտանգ տրանսպորտը: Համաձայն վիճակագրության՝ նախքան ուղեւորը կզոհվի ավիավթարում, նա պետք է օգտվի այդ տրանսպորտից ամեն օր 241 տարվա ընթացքում»,-հավելել է նա, հաղորդում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Ամենաշատ