News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինչ՞ եք կարծում՝ ճիշտ չի՞ լինի բարձրաստիճան պետական պաշտոնյաների յուրաքանչյուր գործուղումից հետո նրանցից պահանջել ներկայացնել գրավոր ստույգ հաշվետվություն, այդ թվում նաեւ՝ կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնց չապահովման դեպքում նրանց աշխատավարձից կատարվեն պահումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա նաեւ ընդգծել է. «Թե չէ՝ ստացվում է, որ տնով-տեղով, թիկնազորով ու այլ սպասարկող անձնակազմով պետբյուջեի հաշվին տարվա հալալ կեսը արտասահմանների ամենսշքեղ հյուրանոցներում հանգրվանելու ծախսերը, որոնք վճարում են մեր հարկատուները, ոչ մի առարկայական արդյունք չեն գրանցում, իսկ հանրագումարում շահում են շրջմոլիկ պաշտոնյաներն ու նրանց պճնամոլ ուղեկցորդները...

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ