News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մագնիտոգորսկում 2018 թվականի դեկտեմբերին փլուզված շենքի ավելի քան 60 բնակիչներ տարհանվել են հրդեհի պատճառով, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Չելյաբինսկի շրջանի ԱԻՆ-ի գլխավոր վարչության կայքին:

Հրդեհը բռնկվել է շենքին կից «Զորի Ուրալա» առեւտրի կենտրոնում: Նշվում է, որ շենքի ներսում նկատվում էր ծուխ: Ընդամենը տարհանվել է 61 մարդ:

Հրդեհն արագորեն տեղայնացվել է, այնուհետեւ մարվել: Զոհեր եւ տուժածներ չկան: Մասնագետները պարզում են միջադեպի պատճառները:

Մագնիտոգորսկում բնակելի շենքում գազի պայթյունը որոտացել էր 2018 թվականի դեկտեմբերի 31-ի վաղն առավոտյան: Փրկարարական գործողություններն ավարտվել էին հունվարի 3-ին: Շենքի փլուզման հետեւանքով զոհվել էր 39 մարդ: Հետաքննությունը հերքել է ահաբեկչության վարկածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ