News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ընդհանուր առմամբ Մոլդովայում խորհրդարանական ընտրություններն ընթանում են առանց խախտումների, սակայն ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները որոշ թերություններ են արձանագրել ընտրական գործընթացի կազմակերպման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հիմնականում մենք խախտումներ չենք նկատել: Որոշ բաներ մեզ տարօրինակ են թվացել: Այսպես, մեր կարծիքով քվեատուփերը դրված են միմյանցից շատ մոտ հեռավորության վրա…Չկան թեքահարթակներ, ինչը խոչընդոտում է հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների մասնակցությանը»,-լրագրողներին հայտարարել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական խմբի անդամ, ՀՀ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Արփինե Դավոյանը:

Նա նաեւ նշել է, որ ընտրատեղամասերում կան կուսակցությունների եւ միջազգային առաքելության կողմից բազմաթիվ դիտորդներ, ինչը գործընթացը դարձնում է էլ ավելի թափանցիկ:

Դիտորդական առաքելության նրա գործընկերը նշել է, որ Հայաստանում ընտրատեղամասերում տեսախցիկները տեղադրում են այնպես, որ դրանք նկարում են ոչ միայն քվեատուփը, այլ նաեւ ամբողջ տեղամասը ինչ-որ խախտումներ կամ մանիպուլյացիաներ նկատելու համար:

«Մեր ընտրությունների ժամանակ տեսախցիկն այլ կերպով է տեղարվում. այն նկարում է ամբողջ ընտրատեղամասը, մինչդեռ այստեղ՝ միայն քվեատուփը: Մեզ մոտ տարբերվում է ընտրողի գրանցման բուն գործընթացը, որը հիմնված է կենսաչափական տվյալների վրա, ինչը գործընթացը դարձնում է ավելի թափանցիկ. կենսաչափությունը բացառում է կրկնակի քվեարկության հավանականությունը, ինչպես նաեւ նվազագույնի է հասցնում գործընթացքում մանդկային գործոնի միջամտությունը»,-գործակալությունը մեջբերում է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական խմբի անդամ, ՀՀ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքերը:

ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի կազմում ներառված են 35 միջազգային դիտորդներ ԱՊՀ 7 մասնակից պետությունների ՄԽՎ-ից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ եւ Տաջիկստան): Նրանց շարքերում են պատգամավորներ, իշխանության բարձրագույն օրենսդիր մարմինների նախագահներ, ԱՊՀ ՄԽՎ-ի քարտուղարության աշխատակիցներ եւ ԱՊՀ մասնակից երկրների ՄԽՎ-ի՝ Ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի եւ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետներ: Խմբի համակարգողն է Ղազախստանի Խորհրդարանի փոխնախագահ Բեքթաս Բեքնազարովը:

Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են փետրվարի 24-ին: Մոլդովայում խառը ընտրական համակարգով ընտրություններն անցկացվում են առաջին անգամ. 50 պատգամավորները կընտրվեն կուսակցական ցուցակներից, իսկ 51-ը՝ ըստ շրջանների: Կուսակցական ցուցակներով առաջադրվել են 15 կուսակցություններ եւ դաշինքներ: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ըստ տարածաշրջանների՝ առաջադրվել են 319 թեկնածուներ: Հետաքրքրական է, որ Մոլդովայում չեղարկել են «լռության օրը», իսկ քարոզարշավը շարունակվել էր ընտրությունների նախօրեին եւ նաեւ ընտրությունների օրը, սակայն այն չպետք է տեղի ունենա անմիջապես ընտրատեղամասերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ