News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը եւ պայմանավորվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման միջոցառումների պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Ժնեւում կայացած Ապառազմականացման համաժողովի նիստում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գուտերիշը նաեւ դիմել է ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին՝ կոչ անելով երկարաձգել Հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետը։ «Ես Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին կոչ եմ անում երկարաձգել, այսպես կոչված, «Նոր start» պայմանագիրը, մինչ 2021թ․ կլրանա դրա ժամկետը»,- ասել է ՄԱԿ ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ ՀՍԿ պայմանագիրը «միակ միջազգային իրավաբանական գործիքն է, որը սահմանափակում է երկու խոշորագույն միջուկային զինանոցների չափերը», եւ որ այդ համաձայնագրով նախատեսված ստուգումները վստահության ամրապնդման կարեւոր միջոցառումներ են, որոնք օգտակար են ողջ աշխարհի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Ամենաշատ