News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ամերիկյան զորքերի մի մասը Սիրիայում թողնելու ԱՄՆ-ի որոշումը՝ հայտնում է Reuters-ը։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի որոշմանը, ես կարող եմ միայն ողջունել այդ ընտրությունը»,- իր իրաքցի գործընկեր Բարհամ Սալիհի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Մակրոնը։ «ԱՄՆ-ի որոշումը լավ է։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում՝ կոալիցիայի շրջանակներում»,- հավելել է նա։

Դեկտեմբերին Թրամփը հայտարարել էր Սիրիայից 2000 ամերիկյան զինծառայողների դուրս բերելու մասին՝ կապված «ԻՊ-ի ահաբեկիչների հանդեպ հաղթանակի հետ»։

Ֆրանսիացի դիվանագետներն ասել էին, թե Մակրոնը անձամբ է փորձել համոզել Թրամփին պահպանել ամերիկյան զորքերի ներկայությունը Սիրիայում՝ նախազգուշացնելով հնարավոր վտանգների մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ